Մեր աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին. Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել

23:48     4 օգոստոսի, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։  

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

 


© armedia.am