Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը. Մեդվեդև

16:57     5 օգոստոսի, 2020

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը սփյուռքի ներկայացուցիչներին հիշեցրել է իրենց պատասխանատվության մասին՝ կապված Ռուսաստանի տարածքում հայերի և ադրբեջանցիների բախումների հետ: Այս մասին նա ասել է չորեքշաբթի՝ «PolitStartup» նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ТАСС-ը, փոխանցում է Aysor.am-ը։

«Երբ այս ամենը (Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը) արտաքին խնդրից վերածվում է ներքին խնդրի, այդ սփյուռքի ներկայացուցիչները նույնպես պետք է զգան իրենց պատասխանատվությունը», - ասել է Մեդվեդևը:


© armedia.am