Կուբայի իշխանությունները երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով կրկին լոքդաուն են սահմանել հանրապետության մայրաքաղաք Հավանայում:
Նոր որոշումը ենթադրում է ռեստորանների, սրճարանների և լողավազանների փակում, լողափեր մուտք գործելու արգելք և հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցում, հաղորդում է DW-ը։
Առողջապահության նախարար Խոսե Պորտալը բնութագրել է իրավիճակը որպես համաճարակի նոր բռնկում, որը սպառնում է ամբողջ բնակչությանը։ Նա հատկապես ընդգծել է Հավանայի սահմաններից դուրս իրավիճակին հետևելու անհրաժեշտությունը՝ հղում անելով ասիմպտոմ վարակակիրների թվի զգալի աճին։