Հունգարիան 1 միլիարդ դոլարի ՀՕՊ համակարգեր կգնի ԱՄՆ-ից

13:05     13 օգոստոսի, 2020

Հունգարիան ստորագրել է ԱՄՆ-ից մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգեր գնելու մտադրության մասին համապատասխան հռչակագիրը: Այս մասին հայտնել է Բուդապեշտում ԱՄՆ դեսպան Դևիդ Կորնշտեյնը:

Համաձայնագիրը ստորագրել են Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկոն և Հունգարիայում ԱՄՆ դեսպանը: ԱՄՆ դեսպանությունը գործարքը բնութագրել է որպես ԱՄՆ-ից Հունգարիայի՝ «պատմության մեջ խոշորագույն» պաշտպանական գնում:

Հունգարիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն ներառում է «օդ-օդ» և «ցամաք-օդ» դասի հրթիռներ:


© armedia.am