Իսրայելի նախագահը Աբու Դաբիի թագաժառանգին հրավիրել է Երուսաղեմ

11:07     14 օգոստոսի, 2020

Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև հաշտեցման համաձայնագրի ստորագրումից հետո Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Զեիդին հրավիրել է այցելել Երուսաղեմ: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Շնորհավորում եմ ԱՄՆ նախագահին, Իսրայելի վարչապետին և թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմադ բին Զեիդին այս տպավորիչ նվաճման կապակցությամբ և հրավիրում եմ թագաժառանգին այցելել Երուսաղեմ»,- գրել է Ռիվլինը:

Նա նաև Իսրայելի և ԱՄԷ-ի միջև կնքված համաձայնագիրը անվանել է շրջադարձային պահ, որը նոր հնարավորություններ է բացում, և հույս է հայտնել, որ այն կամրապնդի վստահությունը տարածաշրջանում:

Օգոստոսի 13-ին Իսրայելը և ԱՄԷ-ն հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս պայմանագրի կնքման միջնորդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն է:

 

 


© armedia.am