Չինաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը պայմաններ կստեղծի առևտրային գործարքի առաջին փուլի իրականացման համար

12:36     14 օգոստոսի, 2020

Չինաստանը հուսով է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի սահմանափակող և խտրական գործողությունները չինական ընկերությունների դեմ և պայմաններ կստեղծի առևտրային գործարքի առաջին փուլի համար, հինգշաբթի ասել է առևտրի նախարարի օգնական Ժեն Հունբինը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակը և ԱՄՆ-ի արտահանման հսկողությունը, անկասկած, ազդել են Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների և ծառայությունների գնման վրա։

ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հանդիպելու են տեսակոնֆերանսի ռեժիմով՝ առևտրային գործարքի առաջին փուլի իրականացումը գնահատելու համար:


© armedia.am