Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

17:02     14 օգոստոսի, 2020

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միացել է այն քաղաքական գործիչներին, ովքեր կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման պատճառով բռնկված բողոքի ցույցերի ճնշման կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը ելույթ է ունեցել ԵՄ արտգործնախարարների արտակարգ նիստից առաջ, որի ընթացքում քննարկվելու են պատժամիջոցներ սահմանելու հարցերը:

«Մեզ լրացուցիչ պատժամիջոցներ են հարկավոր նրանց դեմ, ովքեր անտեսել են ժողովրդավարական արժեքները կամ խախտել մարդու իրավունքները Բելառուսում»,- գրել է ֆոն դեր Լյայենը Twitter-ում:


© armedia.am