Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգվել են

11:08     17 օգոստոսի, 2020

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով երկրում համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգել է: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսկ նոր ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին:

Քաղաքական կուսակցությունները Արդեռնին կոչ են արել ընտրությունները հետաձգել՝ պնդելով, թե անհնար կլինի նախընտրական քարոզարշավ անցկացնել, որը կապահովեր ազատ եւ արդար ընտրություններ։

«Վերջնարդյունքում հոկտեմբերի 17-ը․․․ կուսակցությունների համար բավարար ժամանակ է ապահովում մի շարք հանգամանքներ ծրագրելու համար, որոնց դեպքում քարոզարշավն անցկացնելու ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արդեռնը։

Նա բացառել է ընտրությունների անցկացման հետագա ձգձգումը։

«Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Մենք բոլորս քարոզարշավն անցկացնում ենք նույն միջավայրում»,- նշել է Նոր Զելանդիայի վարչապետը։


© armedia.am