Մարզիկ Յուրի Սաքունցը Գինեսի նոր ռեկորդներ է սահմանել

23:39     18 օգոստոսի, 2020

Ուժային եռամարտով մասռեստլինգով  և ձեռնամարտով զբաղվող մարզիկ, աշխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր  Յուրի Սաքունցը օգոստոսի 18-ին, Կոմիտասի  անվան պանթեոնի մոտ գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ  երկու նոր ռեկորդ է սահմանել:

Նա հենում-ծալում վարժությունը ափսեների միջոցով  կատարել է 10 անգամ, որով  գերազանցել է  այդ վարժությունով ռեկորդ սահմանած մնացած մարզիկներին: Հաջորդը ձեռքերը հետևում պահած խաղաքարտեր պատռելն էր. Սաքունցը պատռել է 10 տուփ  խաղաքարտ: 

Մարզիկն այնուհետև սահմանել է ևս մեկ ռեկորդ, որը չէր նախատեսել, երեք շշերի վրա հենում-ծալում է կատարել 11 անգամ, ինչն այլ ռեկորդակիր արել էր 2 անգամ:

«Այդ ռեկորդներից մեկը նվիրում եմ ազատամարտիկներին և ֆիդայիներին, երկրորդ ռեկորդը նվիրում եմ տավուշյան մարտերի զոհված և չզոհված  տղաներին և իսկ երրորդ ռեկորդը՝ եղբայրներիս»,- NEWS.am-ի  հետ զրույցում ասել է Յուրի Սաքունցը:


© armedia.am