Ինչու՞ 2016 թվականի ապրիլին համաձայնեցինք հրադադարի հաստատմանը. Սերժ Սարգսյանը պատասխանում է Ապրիլյան պատերազմին առնչվող հարցերին

13:00     19 օգոստոսի, 2020

«Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը. կարծում եմ՝ այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս մայրեր, նոր այրիներ: Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին՝ անվտանգության գոտին ընդայնելով նոր տարածքներով. հաջողության տարբերակը չբացառելով՝ ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն», - Ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ինքը՝ որպես ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, որոշում է ընդունել համաձայնել հրադադարի հաստատմանը: 


© armedia.am