Իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Գազայում գտնվող ռազմական դիրքերին

14:41     20 օգոստոսի, 2020

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման օբյեկտներին՝ ի պատասխան միջատարածքից պայթուցիչ սարքերով օդապարիկների արձակման: Այդ մասին հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:

«Ահաբեկիչներն օրվա ընթացքում Գազայից պայթուցիչ սարքերով օդապարիկներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը հրդեհների է հանգեցրել Իսրայելի հարավում: Ի պատասխան մեր տանկերը հարվածներ են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերին»,-ասվում է Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:

 


© armedia.am