Անահիտ Ստեփանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ

16:59     20 օգոստոսի, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Ստեփանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Անահիտ Ստեփանյանի դիմումը՝ 

1. Անահիտ Ստեփանի Ստեփանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-1-Ղ1-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։


2. Անահիտ Ստեփանի Ստեփանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին:


3. Անահիտ Ստեփանի Ստեփանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:


© armedia.am