ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ

15:49     21 օգոստոսի, 2020

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող  համաձայնագիր կնքեն: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել Է Brexit-ի հարցով Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ բանակցությունների յոթերոդ փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ամբողջությամբ վերցված Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա համաձայնագիր կնքել: Ես արդեն չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ժամանակ կորցնում բրիտանական կողմի նման վերաբերմունքի դեպքում»,- նշել Է նա:

Անցումային փուլը կավարտվի դեկտեմբերի 31-ին: Մինչ այդ համաձայնագիրն արդեն իսկ պետք է կնքված և վավերացված լինի: 


© armedia.am