Թունիսում համավարակի սկսվելուց հետո առաջին զբոսաշրջիկներին են ընդունում

19:18     21 օգոստոսի, 2020

Թունիսում առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո: Ժամանածները Բելառուսի քաղաքացիներ են: Այդ մասին հաղորդել է TourDom.ru.-ն:

 «Երեկ եկավ մուսուլմանական օրացույցով նոր տարին, և զբոսաշրջիկների ժամանումն իսկական ամանորյա նվեր է: Մենք բոլորս այնպես էինք սպասում այդ օրվան, հավատում էինք, որ 2020 թվականի ամառային սեզոնը կլինի, և ահա այն մեկնարկեց»,-պատմել է ՌԴ-ում, ԱՊՀ-ում և Եվրոպայում տուրիստական ընկերությունների միջազգային խմբի գլխավոր ներկայացուցիչ Ալլա Ֆիլիմոնովան:

Վերջինիս խոսքով՝ ինքնաթիռը, որը ժամանել է առավոտյան, ամբողջությամբ լցված էր, և դրանով ժամանել են 190 հյուրեր:


© armedia.am