Յուլյա Տիմոշենկոյի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունը: Այդ մասին տեղեկացրել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան հաստատել է տեղեկատվությունը, որ քաղաքական գործիչը վարակվել է Covid-19-ով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում, հաղորդում է 112.ua-ն։
«Այո, ցավոք, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլյա Վլադիմիրովնայի մոտ Covid-19 է։ Վիճակը գնահատվում է ծանր։ Ջերմությունը հասել է 39-ի։ Պայքարում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Տիմոշենկոյի հետ մեկտեղ կորոնավիրուսով վարակվել է նաեւ նրա դուստր Եվգենիան եւ ամուսինը՝ Արտուր Չեչոտկինը։