Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 42825-ի

11:00     24 օգոստոսի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 33 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում օգոստոսի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 42825 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 854 (+2) դեպք, մահվան ևս 256 (+1) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 5666 անձ: Ապաքինվել է 36049 անձ:


© armedia.am