Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

11:40     24 օգոստոսի, 2020

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որոնցից 249-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 20, ընդհանուր մեկուսացված են 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9 128 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրված երկու դեպքում վարակակիրների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն նրանց մահը վրա է հասել այլ պատճառներով:


© armedia.am