Մոլդովայի նախագահը հաստատել է ռուսական պատվաստանյութն իր վրա փորձարկելու պատրաստակամությունը

13:38     25 օգոստոսի, 2020

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հաստատել է ռուսական պատվաստանյութն իր վրա փորձարկելու պատրաստակամությունը: Այս մասին ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո նախագահը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Առանձին անդրադարձել ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ստանալու խնդրին, և այդ կապակցությամբ ես պատվաստանյութն իմ վրա փորձարկելու պատրաստակամություն եմ հայտնել»,- գրել է նա:

Վերջինիս խոսքով՝ ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հարցեր՝ կապված երկու պետությունների ռազմավարական գործընկերության զարգացման հետ:

Դոդոնը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 40-50 հազար տոննա վառելիքը Մոլդավիայի՝ երաշտից տուժած ֆերմերներին փոխանցելու համար:


© armedia.am