Արցախում Մեծ Հայրենականի վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական դրամ կհատկացնեն

16:47     25 օգոստոսի, 2020

Արցախի Հանրապետության նախագահը Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական ՀՀ դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում է կայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ցավոք, նրանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ, բայց ապրողներին պետք է արժանին մատուցել:

Հ. Գ. Այսօր Մեծ Հայրենականի մասնակից, ստեփանակերտաբնակ Համբարձում Բախշիյանի ծննդյան 97-ամյակն է: Այդ առթիվ, հանձնարարականիս համաձայն, նրա օջախ է այցելել իմ օգնականը և փոխանցել ջերմ շնորհավորանքներս:

Քաջառողջություն եմ մաղթում մեր բոլոր վետերաններին»,- գրել է նա։


© armedia.am