Եգիպտոսի իշխանությունները սեպտեմբերի 1-ից կրկին զբոսաշրջիկների թույլ կտան այցելել բուրգերը և թանգարանները: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տուրիստները կկարողանան այցելել թանգարաններ և հնագիտական հուշարձաններ, ներառյալ Գիզայի բուրգեր, Լուկսորի և Ասուանի տաճարների համալիրներ: Նաև սեպտեմբերի 1-ից եգիպտացիների և օտարերկրացիների համար հանվում են նահանգների և քաղաքների միջև ուղևորությունների բոլոր սահմանափակումները, իսկ հոկտեմբերից կվերսկսվեն Նեղոս գետով կրուիզները:
Երկիր բոլոր ժամանողներին պարտադրել են ներկայացնել COVID-19-ի բացասական թեստ:
Ենթադրվում Է, որ սահմանափակումները վերացնելու առաջին փուլում ցուցադրության օբյեկտներն աշխատելու են 50 տոկոս առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Կահիրեի թանգարանը կկարողանա սպասարկել ժամում ոչ ավելի, քան 200 այցելուների, մյուս թանգարանները՝ 100-ից ոչ ավելի, բուրգերը՝ 15-ից ոչ ավելի: