ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն օգոստոսի 27-28-ին կքննարկեն Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ԱԳՆ ղեկավարները հերթական քննարկումը կանցկացնեն օգոստոսի 27-28-ին»,-ասել է նա: