Շվեդիան ակտիվացնում է իր պաշտպանական գործունեությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում

12:28     26 օգոստոսի, 2020

Շվեդիան կակտիվացնի Բալթիկ ծովի տարածաշրջանում իր պաշտպանական գործունեությունը՝ կապված անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման հետ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է համատեղ գործողությունների շտաբի պետ, դերծովակալ Յան Տորնկվիստը:

«Բալթիկ ծովի տարածաշրջանում խոշորամասշտաբ ռազմական գործողություններ են անցկացվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից, ինչը չի եղել Սառը պատերազմի տարիներին»,-ասել է Տորնկվիստը:

«Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցրել է գլոբալ անհանգստության և անորոշության: Իրավիճակն անկայուն է և դժվար կանխատեսելի: Բելառուսում ընթացիկ իրադարձությունները մեզ ևս մեկ անգամ հիշեցնում են այդ մասին»,-հավելել է նա:


© armedia.am