Երևանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա քաղաքացին մահացավ

11:45     29 օգոստոսի, 2020

Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը։ Այս մասին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին շենքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով։

41-ամյա տղաամարդն ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։


© armedia.am