Երկրի կողքով սեպտեմբերի 1-ին բազմահարկ շենքի մեծության աստղակերպ կանցնի

15:09     30 օգոստոսի, 2020

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը`ՆԱՍԱ-ն, հայտարարել է, որ Երկիր մոլորակի կողքով սեպտեմբերի 1-ին աստղակերպ կանցնի, փոխանցում է Tert.am-ը։ 

Հայտնի է, որ 22-ից 49 մետր չափով աստղակերպը երկրից 120 հազար կիլոմետր հեռավորության վրա կգտնվի․ երկնային մարմնի անցման արագությունը կազմելու է 8․16 կմ/վայրկյան։ 

Նշվում է, որ աստղակերպը բազմահարկ շենքի չափ կունենա։ Գործակալությունից ընդգծում են, որ աստղակերպը Երկրին չի հարվածի։ 


© armedia.am