Չեռնոգորիայի ընդդիմությունը մտադիր է կոալիցիոն կառավարություն ստեղծել

11:51     31 օգոստոսի, 2020

Չեռնոգորիայի «Հանուն Չեռնոգորիայի», «Խաղաղությունը մեր ազգն է» և «Սևը՝ սպիտակով» ընդդիմադիր դաշինքները մտադիր են ստեղծել փորձագետների կոալիցիոն կառավարություն, որը  կհեռացնի իշխանությունից երկրի գործարար առաջնորդ Միլո Ջուկանովիչին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին կիրակի հայտարարել է «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքի առաջնորդ Զդրավկո Կրիվոկապիչը։

«Ռեժիմը միանշանակ տապալվել է, ձայները հաշվելու ընթացքում պարզ է դառնում, որ ընդդիմության տարբերությունն իշխող կուսակցությունից միայն աճում է։ Մենք, իհարկե, պատրաստ ենք կոալիցիա կազմել երկու ընդդիմադիր կուսակցությունների հետ, և դա կլինի բնական կոալիցիա։ Չեռնոգորիայի համար լավագույն որոշումը կլինի փորձագիտական կառավարությունը»,-հայտարարել է Կրիվոկապիչը։


© armedia.am