Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել

13:31     2 սեպտեմբերի, 2020

Այշատ Կադիրովան՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը, նշանակվել է հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ: Այս մասին Կադիրովը հայտարարել է իր Telegram-ալիքում:

«Չնայած երիտասարդ տարիքին՝ նա ամենաբարդ և ամենախոշոր նախագծերը ղեկավարելու մեծ փորձ ունի, այդ թվում՝ մշակույթի ոլորտում»,- գրել է չեչեն ղեկավարը:

Այշատ Կադիրովան ծնվել է 1998 թվականին, 2016թ․-ին Կադիրովան ամուսնացել է Չեչնիայի ղեկավարի մտերիմ ընկերոջ որդու հետ:

 


© armedia.am