ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն առաջին համատեղ վարժանքները կանցկացնեն ահաբեկչության դեմ պայքարի գծով

17:51     4 սեպտեմբերի, 2020

ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում. առաջին համատեղ վարժանքները կանցկացվեն «Կովկաս-2020» զորաշարժերի շրջանակներում: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Առաջարկվել Է ահաբեկչության դեմ պայքարի գծով համատեղ առաջադրանքները մշակել սեպտեմբերի վերջին՝ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքների ժամանակ»,-ասել Է նա՝ ամփոփելով ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքները:

Շոյգույի խոսքով՝ համատեղ կոմյունիկեում պաշտպանության նախարարներն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը համարել են իրենց գերակայությունը:

Թե հատկապես ինչ ձևաչափով կանցկացվեն առաջին համատեղ վարժանքները, դեռ չի ճշտվում:


© armedia.am