Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ

17:34     6 սեպտեմբերի, 2020

Թուրքական բանակը կրակ է բացել Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայրերի վրա, հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը:

Նշվում է, որ կրակի տակ են հայտվել Թել Աբյադ քաղաքի շրջակայքում գտնվող Կազաալի, Կրունֆուլ և Բիր Արաբ գյուղերի բնակիչները: Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում:

Թերթի տվյալներով՝ նշված տարածքում ավելի վաղ մարտեր են բռնկվել մի կողմից թուրքական զինուժի և սիրիական զինված ընդդիմության, մյուս կողմից՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կոալիցիայի մաս կազմող քրդական ստորաբաժանումների միջև:

Ինչպես հաղորդվում է, Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնում հայտնել են, որ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների թիվը հասել է 3080:

 


© armedia.am