Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44845 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 (+3) դեպք, մահվան ևս 275 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3549 անձ: Ապաքինվել է 40121 անձ: