Ճապոնիան 6.32 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

11:38     8 սեպտեմբերի, 2020

Երեքշաբթի Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել պահուստային բյուջեից 67.1 մլրդ իենի (մոտ 6.32 մլրդ դոլար) հատկացմանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ապահովման համար: Այս մասին հայտնում է երկրի ֆինանսների նախարարությանը։

Կառավարությունը հայտարարել է, թե հույս ունի հաջորդ տարվա կեսին երկրի բոլոր քաղաքացիներին ապահովել անվճար պատվաստանյութերով։


© armedia.am