Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահի դեմ

12:29     9 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 9-ի առավոտյան Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ: Պայթյունի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյան չի տուժել, զոհվել է երեք մարդ, հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սալեհի ներկայացուցչին և աղբյուրներին:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ ընդամենն ահաբեկչական գործողության զոհ է դարձել երեք մարդ, 12-ը՝ տուժել:


© armedia.am