Ճապոնական Peach Aviation լոուքոսթերի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի պատճառով, որը հրաժարվել է հետևել կորոնավիրուսի համավարակի շրջանում թռիչքների կանոններին և օդանավում աղմուկ բարձրացրել։ NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայում առաջին անգամ է տեղի ունենում այսպիսի դեպք։
Օդանավը, որի մեջ 124 մարդ կար, երեքշաբթի օդ է բարձրացել Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի Կուսիրո օդանավակայանից՝ ուղևորվելով արևմտյան Օսակա քաղաք։ Ուղեկցորդները նկատել են, որ ուղևորներից մեկը առանց դիմակի է և նրան խնդրել են դիմակ դնել։ Տղամարդը, սակայն, հրաժարվել է դա անել։
Օդաչուն ճանապարհի գրեթե կեսին հարկադիր վայրէջք է կատարել Նիիգատի օդանավակայանում։ Այնտեղ ավիաընկերության կանոններին չհետևող տղամարդուն օդանավից իջեցրել են։ Դրանից հետո օդանավն ուղևորվել է Օսակա, որտեղ հասել է 2 ժամ ուշացումով։