Քարդաշյանի շոուն կփակվի 14 տարի եթերում գտնվելուց հետո

14:43     9 սեպտեմբերի, 2020

«Քարդաշյանների ընտանիքն» ամերիկյան ռեալիթի-շոուն 14 տարի եթերում գտնվելուց հետո փակվում է: Այս մասին հայտնել է Քիմ Քարդաշյանը  Instagram-ի իր էջում:

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետևել և աջակցել են ինձ ու իմ ընտանիքին վերջին 14 անհավանական տարվա ընթացքում: Այս շոուն մեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին մենք կանք, և ընդմիշտ պարտական կլինեմ նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի ձևավորման մեջ և մեկընդմիշտ փոխել են մեր կյանքը», - գրել է աստղը:

Նա նաև հայտնել է, որ ռեալիթի-շոուի վերջին սեզոնը եթերում կլինի 2021 թվականի սկզբին:


© armedia.am