Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որին Բեռլինի Charite կլինիկայում դուրս են բերել արհեստական կոմայից, կրկին կարող է խոսել: Այս մասին գրում է Spiegel- ը` հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալների համաձայն՝ Նավալնին կարող է վերհիշել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում գիտակցությունը կորցնելուց առաջ տեղի ունեցածի մանրամասները:
Օգոստոսին 20-ին Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում Նավալնիի ինքնազգացողության վատանալու պատճառով: Ավելի ուշ նրան տեղափոխել են Գերմանիա: Բլոգերն ավելի քան երկու շաբաթ գտնվում էր կոմայի մեջ: