Անկախության օրը Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

01:03     11 սեպտեմբերի, 2020

ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը: 

«Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը, որը կմեկնարկի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։

Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ»,- նշվում է հայտարարությունում: 


© armedia.am