Բեյրութի պայթյունի զոհերի հոգեհանգստի կարգ կմատուցվի Սուրբ Սարգիս եկեղեցում

15:47     11 սեպտեմբերի, 2020

Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կկատարվի Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին:

Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղվելով Ռամկավար ազատական կուսակցությանը:


© armedia.am