Գոլանի բարձունքներում հզոր պայթյուն է որոտացել

14:23     14 սեպտեմբերի, 2020

Հզոր պայթյուն Է որոտացել Գոլանի բարձունքներում, որը գտնվում Է սիրիա-իսրայելական սահմանի շրջանում: Այդ մասին հաղորդել Է NNA լիբանանյան ազգային գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մարջայունի օկրուգի (Հարավային Լիբանան) մի քանի բնակավայրերի բնակիչներ ուժեղ պայթյունի ձայն են լսել: Բռնազավթված Գոլանի բարձունքների կողմից ծուխ Է բարձրանում»,-գրում Է գործակալությունը: Գոլանի բարձունքների շրջանը Իսրայելի, Սիրիայի և Լիբանանի սահմանների հատման վայր Է: Այս շրջանը համարվում Է բարձր լարվածության տարածք:


© armedia.am