Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է հանվել. Մարության

20:01     14 սեպտեմբերի, 2020

Ես հիմա կարող է  մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի, և դա կարող է այլևս չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ, փոխանցում է News.am-ը: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն ունի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն:

«Դա կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի: Մենք հենց հիմա դրա շուրջ աշխատանքներ ենք տանում»,-ասել է նա:


© armedia.am