Արցախի նախագահը` Հրանտ Դինքի մասին. Նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլև՝ ճակատագրի

18:22     15 սեպտեմբերի, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրանտ Դինքն իր վերջին հարցազրույցում ասում է, որ ինքը մի մարդ է, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:

Ցավոք, նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլ՝ ճակատագրի…

Ծնունդդ շնորհավո ՛ր, մե՛ծ մտավորական: Քո հարթած արահետը գուցե նորից ծածկվի փուշ ու տատասկով, բայց քո երազանքների ու գաղափարների կրողը մի մեծ ժողովուրդ է, որը միշտ անմար է պահելու սուրբ հիշատակդ»:

 


© armedia.am