Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

14:20     16 սեպտեմբերի, 2020

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Հյուսիսային լիգա» կուսակցությանից Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Գրիմոլդին, գրում է eadaily.com կայքը:

Իտալացի խորհրդարանականի խոսքով՝ հրեական պետության կառավարության ղեկավարը նախօրեին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին պատմական համաձայնագրի ստորագրմամբ զգալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում: Գրիմոլդին նաև անդրադարձել է Իսրայելի՝  Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության բարելավմանը:

Կայքը նաև հայտնում է, որ իսրայելական «Լիկուդ» կուսակցության երիտասարդական թևը, որի առաջնորդը Բենիամին Նեթանյահուն է, դիմել է իսրայելցի հայտնի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ-Իսրայել Աումանին՝ առաջարկելով  ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու համար երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: 


© armedia.am