Արցախի նախագահն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ (տեսանյութ)

11:54     17 սեպտեմբերի, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ սեպտեմբերի 16-ին այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չեն խնայվելու: Նախագահ Հարությունյանը նշել է նաև, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին:


© armedia.am