ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում վերսկսվել են Հունաստանի և Թուրքիայի բանակցությունները

16:23     17 սեպտեմբերի, 2020

Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում մեկնարկել է Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունների` Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելուն ուղղված չորրորդ հանդիպումը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Բանակցությունները կրում են աշխատանքային բնույթ և նպատակ ունեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում միջադեպերը կանխելու համար համաձայնեցնել ռազմական ուժերի «բաժանման միջոցառումները»:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո, փոխանցում է Tert.am-ը:


© armedia.am