Համաշխարհային տնտեսության վերականգնումը կտևի հինգ տարի. ՀԲ

19:45     17 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսական վերականգնումը կտևի հինգ տարի: Նման կարծիք հինգշաբթի հայտնել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարթը Մադրիդում կազմակերպված «Միտումներ -2021» ֆորումին տեսակապի միջոցով ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջական վերականգնումը կտևի հինգ տարի»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը: Ռեյնհարթն հավելել է, որ համավարակի արդյունքում առաջացած ռեցեսիան որոշ երկրներում ավելի երկար կտևի, քան մյուսներում, և դա կխորացնի անհավասարությունը, քանի որ ամենաաղքատ երկրներն ավելի շատ կտուժեն ճգնաժամից:

Չորեքշաբթի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լորանս Բունը  կորոնավիրուսի տարածման պատճառով  համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը մինչև 2021 թվականի վերջը 7 տրիլիոն դոլար էր գնահատել:

 


© armedia.am