Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները

09:15     18 սեպտեմբերի, 2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

«Սիրելի հայրենակիցներ, սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են», - ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը։

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում քաղցկեղ և արյան հիվանդությունների ունեցող երեխաների ու երիտասարդների:


© armedia.am