Չինական ByteDance և TikTok ընկերությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին

10:33     20 սեպտեմբերի, 2020

Չինական ByteDance ընկերությունը Վաշինգտոնի դաշնային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ խնդրելով չեղարկել երկրում TikTok տեսահավելվածն արգելելու որոշումը, փոխանցում է Գազետան:

Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել էր տեսահավելվածն արգելելու մասին՝ արգելափակելով այն երկրի բնակիչների համար: Այս որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 20-ից:

Հայցում ընկերությունը նշում է, որ արգելքը կապված է քաղաքական պատճառների հետ:

Ընկերությունը, որի տեսահավելվածը մինչ այժմ հասանելի էր ավելի քան 10 միլիոն օգտատերերի ԱՄՆ-ում, հայտարարել է, որ արգելքը «անդառնալիորեն կկործանի TikTok-ի բիզնեսը Միացյալ Նահանգներում»:


© armedia.am