Թրամփը վստահ է, որ կարժանանա Նոբելյան մրցանակի

18:09     20 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Նոբելյան մրցանակ ստանալ, քանի որ կարծում է, որ նա կանգնեցրել է Սերբիայի և Կոսովոյի միջև ռազմական բախումները, որոնք ավարտվել են դեռևս 1999 թվականի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես վստահ եմ` սա Խաղաղության համար Նոբելյան մրցանակ է: Մենք դադարեցնում ենք Կոսովոյի և Սերբիայի միջև մասսայական սպանությունները: Նրանք միմյանց այդքան տարի սպանել են: Այժմ նրանք կադադարեն սպանել»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Սերբիան ու Կոսովոն պայմանավորվել են  տնտեսական հարաբերությունների կարգավորման շուրջ:


© armedia.am