Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով

17:06     24 սեպտեմբերի, 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել նախագայի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես նշում է EaDaily կայքը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ՌԴ նախագահը Լուկաշենկոյին հեռախոսով շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ, իսկ հետո նաև դեմառդեմ՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, երբ Լուկաշենկոն աշխատանքային այցով Սոչի էր ժամանել»,-մանրամասնել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ երդմնակալության արարողությունից հետո շնորհավորելու համար պարտադիր ընթացակարգ չկա:

 Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:


© armedia.am