Անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չի ընտրվել

18:43     25 սեպտեմբերի, 2020

Երվանդ Խուդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել, փոխանցում է Aysor.am-ը: 

Սահմանված ժամկետներում ՍԴ դատարանի նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն:

Ինչ վերաբերում է ՍԴ փոխնախագահի ընտրությանը, ապա աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվել է մինչև երկուշաբթի, ժամը 11:00-ն:


© armedia.am