Ամերիկյան մոտ 3 500 ընկերություն, այդ թվում՝ Tesla, Ford Motor, Target, Walgreen և Home Depot ձեռնարկությունները մեղադրանք են առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ դաշնային իշխանություններն անօրինական կերպով բարձրացրել են չինական ապրանքների մաքսատուրքերը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի և ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության դեմ։
Հայցի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը խախտել է հարկերի համար ավելի վաղ սահմանված կանոնները և մի շարք ընթացակարգեր սկսել։
ԱՄՆ վարչակազմը, իր հերթին, փաստում է, որ հարկերի բարձրացումն արդարացված է, քանի որ Չինաստանը շարունակում է կողոպտել ամերիկյան մտավոր սեփականությունը և ամերիկյան ընկերություններին չինական շուկայում աշխատելու իրավունքի դիմաց պարտադրում է հասանելիության ապահովում իրենց տեխնոլոգիաներին։
Սեպտեմբերին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը եկել է այն եզրահանգմանը, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ առևտրային պատերազմի շրջանակերում չինական ապրանքների հարկերի բարձրացմմամբ խախտել է համաշխարհային առևտրի կանոնները։