ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

14:34     27 սեպտեմբերի, 2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

«Համանախագահները մտհոգությամբ են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերաբերյալ զեկույցներին։ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում կյանքերի զուր կորստի համար, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության շրջանում։

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և վերահաստատում, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է հայտարարությունում:


© armedia.am